Երևանի քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանն անում է պահանջված ամեն ինչ, բայց կորոնավիրուսի դեմ պայաքարում առանց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության արդյունք գրանցել հնարավոր չի լինի: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ես բոլորին խնդրում եմ հանրային վայրերում դիմակներ կրեն, դա առաջին հերթին պետք է նրա համար, որպեսզի դիմացինին պաշտպանենք մեզնից: Ես կխնդրեի նաև շատ ուշադիր լինել տարեցների նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով տարեցների՝ տնից դուրս գալու առիթները: Խնդրանքս է, որ գնումներն անեն երիտասարդները և փոխանցեն իրենց տարեց հարզատնեին», - ասել է Մարությանը:

Քաղաքապետը նշել է նաև, որ վերջին օրերին քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով, տարեց աշխատակիցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցներին հորդորել են մնալ տանը կամ տանից աշխատել: