Կփոխհատուցվի Երվանդ Մանարյանի, Սամվել Կարապետյանի, Յուրի Դավթյանի հուղարկավորության ծախսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

կգմս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումարներ են հատկացվել դերասան Երվանդ Մանարյանի, դիրիժոր Յուրի Դավթյանի և անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։

Մասնավորապես, ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով կհատկացվի 1,64 մլն դրամ, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով կհատկացվի 1,7 մլն դրամ, եւ այ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով կհատկացվի 1,64 մլն դրամ: