Հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարվի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ. Հայկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

քաղաքապետարան

«Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ»։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Նա անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ինչո՞ւ չի կատարվել մինչև 2020 թվականի փետրվարի վերջ 100 նոր ավտոբուսներ ձեռք բերելու խոստումը:  

«Պետք է մրցույթ հայտարարվեր, ինչը չի արվել։ Գնումը դեռ արված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, որևէ պարզաբանում չի տվել»,- նշեց Խաժակյանը՝ փոխքաղաքապետին խնդրելով ներկայացնել տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ։

Փոխքաղաքապետն նշել է, որ մրցույթի չհայտարարման պատճառը տեխնիկական հանգամանքներն էին:

«Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։  Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»,- ասել է Սարգսյանը։