«Պոբեդան» մինչև ապրիլի 15-ը դադարեցնում է Մոսկվա-Գյումրի թռիչքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ավիաընկերություն

«Պոբեդան» մարտի 19-ից ապրիլի 15-ը դադարեցնում է Մոսկվայից Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում: 

«Интерфакс»-ի փոխանցմամբ՝ որոշումը, նրա խոսքով, կայացվել է ՀՀ կառավարության կողմից որոշված Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման կապակցությամբ:
Նշվում է նաև, որ կփոխհատուցվեն  մարտի 19-ից ապրիլի 15-ը ժամանակահատվածի համար Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթների տոմսեր ունեցող հաճախորդները:
«Հաշվի վրա գումարի փոխանցման ժամկետը կախված է քարտը թողարկող բանկի պայմաններից և միջինը կազմում է 14 օր», - պարզաբանել է նա: