Օդի ջերմաստիճանը մարտի 19-ից 23-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում՝

Եղանակ

Մարտի 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
 

Երևան քաղաքում՝

Եղանակ

Մարտի 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը և 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.00C (2008 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.20C (1976 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.70C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: