ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ԱԱԾ, ոստիկանություն

ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝ Արման Սարգսյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Մարտի 18-ին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի վերաբերյալ որոշումն արդենկայացրել է:

«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենիպարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-նշել էրՓաշինյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնըթողնելուց հետո, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է ԱրմանՍարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո: