Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

մանվելգրիգորյանիեղբորորդի

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին կետով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ նա ավագանու անդամներից մեկի կնոջն օրենքի խախտմամբ, առանց բարձրագույն կրթության նշանակել է նախ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, ապա նաև «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում: