Դուք մենակ չեք. Էջմիածնի քաղաքապետարանը երախտագիտություն է հայտնել բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

բուժաշխատողներ

«Այսօր Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրեցինք ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար»։ Այս մասին գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի՛ բուժաշխատողներ, ընդդեմ համաճարակի այս պայքարում դուք մենակ չեք. մենք ձեզ վստահում ենք ու ձեր կողքին ենք:

Շնորհակալ ենք նաև այն տնտեսվարողներին, ովքեր աջակցեցին քաղաքապետարանի այս նախաձեռնությանը:

Անչափ շնորհակալ ենք Էջմիածնի երիտասարդական խորհրդի կամավորներին, ովքեր մշտապես օգնում են կյանքի կոչել մեր նախաձեռնությունները»,- հավելել է Գասպարյանը: