ՄՕԿ-ը թույլատրել է օլիմպիական վարկանշային մրցաշարեր անցկացնել հունիսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ՄՕԿ

Միջազգային օլիմպիական կոմիտեն միջազգային ֆեդերացիաներին թույլատրել է օլիմպիական վարկանիշային մրցաշարեր անցկացնել նաև հունիս ամսին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մակսիմ Ագապիտովը:

«Մենք, իհարկե, համաձայն չենք այս որոշմանը: Մարզիկները ցանկանում են իրենց լավագույն մարզավիճակում մոտենալ Օլիմպիական խաղերին, սակայն հունիսին վարկանիշային մրցաշարեր անցկացնելն ավելորդ ծանրաբեռնվածություն կլինի նրանց համար, բայց ստեղծված իրավիճակն այլ ելք չի թողնում: Լիահույս եմ, որ Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի»,- ասել է նա:

 Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։