ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ՊՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 18-ին աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորանոցներում, ծանոթացել զորամասերում ընթացող շինարարական աշխատանքներին, հրամանատարական կազմին տվել համապատասխան հանձնարարականներ: