Կորոնավիրուսով պայմանավորված՝ BMW-ն փակել է արտադրամասերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով պայմանավորված՝ գերմանական BMW ընկերությունը մեկ ամսով փակում է արտադրամասերը Եվրոպայում և Հարավային Աֆրիկայում: Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Ցիփսի հայտարարությանը, հաղորդում է AFP-ն:

Դադարը նախատեսում են սահմանել մեկ ամսվա ժամկետով:

Գործարանները BMW-ի արտադրության կեսն են կազմում. կորոնավիրուսը բացասաբար կանդրադառնար ընկերության գործունեության վրա: