Դեբեդի 46-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող նյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Մարտի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Դեբեդ գյուղի 46-ամյա մի բնակչի։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող շագանակագույն 10 զանգված ու ծխամորճ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձամբ՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։