Արամ Ա-ն ու Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Վեհափառ Փաշինյան

Արամ Ա կաթողիկոսը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հեռախոսազրույց են ունեցել կորոնավիրիուսի ստեղծած ներկա դրության շուրջ:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է Լիբանանի և ընդհանրապես ներկա պայմաններում Կաթողիկոսության մտահոգությունների մասին:

Նորին Սրբությունն իր հերթին մտահոգություն է հայտնել ներկա համաշխարհային համաճարակի հետևանքների ուղղությամբ, աղոթելով, որ Աստված մեր հայրենիքին ու ազգին հեռու պահի  փորձանքներից:  

Վեհափառ Հայրապետը ողջունել է վարչապետին տարվող հետևողական աշխատանքների համար: