Ձնահյուսի վտանգի պատճառով փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

անցակետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացրել են, որ մարտի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով։