Լավ լուր՝ տիտղոսակիր մարզիկների համար. Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Thumbnail

Հունահռոմեական ոճի ըմբիշ,  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ լուր տիտղոսակիր մարզիկների համար։ 
Վերջապես ընդունվեց կառավարության՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող Օլիմպիական չեմպիոնների և մրցանակակիրների, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողների և մրցանակակիրների, ինչպես նաև աշխարհի չեմպիոնների (Օլիմպիական մարզաձևեր + շախմատ և սամբո) ցմահ պատվովճարների մասին որոշումը։

Ըստ այդմ՝

Օլիմպիական չեմպիոն-200.000դր(նախկինում 100.000դր էր)

Օլիմպիական փոխչեմպիոն-140.000դր(նախկինում չկար)

Օլիմպիական բրոնզե մեդալակիր -100.000դր(նախկինում չկար)

Աշխարհի չեմպիոն-100.000դր (նախկինում 55.000դր էր)

Սա մեր անվանի մարզիկների՝ համաշխարհային սպորտում ունեցած հսկայական վաստակի գնահատական է»։