Էջմիածնի քաղաքապետը ինքնամեկուսացված է. կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ և անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է: Այս մասին քաղաքապետը հայտարարեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Քաղաքապետը հայտնեց, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար վաղվանից դուրս կգա աշխատանքի:

Դիանա Գասպարյանը նաև նշեց, որ ամբողջ աշխատանքը կազմակերպել է տանից և, եթե նույնիսկ պարզվեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, շարունակելու էր նույն ինտենսիվությամբ աշխատել: