Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնավորապես ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: