Մայրաքաղաքում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

երթևեկություն

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով՝ Երևան քաղաքի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մարտիրոսյան փողոցի 1-ին երթևեկելի գոտիով նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ ձախ՝ նախկին միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն: