Օդի ջերմաստիճանն այս օրերին կբարձրանա 5-7 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Եղանակ
Երևանում՝

Եղանակ