Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վերադարձել է Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վերադարձել է Իսպանիա: Կապառոսը իսպանական հայտնի «Marca» պարբերականին պատմել է վերադառնալու պատճառների և տնից աշխատելու մասին:

«Հայաստանում նույնպես արտակարգ դրություն սահմանեցին, և ստիպված եղանք վերադառնալ: Հիմա պետք է աշխատենք եւ վերլուծություններ անենք տնից: Սպորտը հիմա 2-րդ պլան է մղվել: Այս խաղը բոլորովս ենք խաղում: Բոլորս նույն մարզաշապիկն ենք կրում եւ գիտենք՝ ով է մեր մրցակիցը»,- ասել է Կապառոսը:

Նշենք, որ իսպանացի հայտնի մասնագետը ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշոնում նշանակվել է մարտի 10-ին: Դրանից օրեր անց պետք է կայանար նրա մամուլի ասուլիսը Երևանում, սակայն անորոշ ժամանակով հետաձգվեց: Մարտի 26-ին ու 30-ին Հայաստանի հավաքականը նրա գլխավորությամբ պետք է խաղադաշտ դուրս գար՝ հյուրընկալվելով Ուզբեկստանին ու Ղազաստանին: