Հետախուզվողը բերման է ենթարկվել Կրասնոդար-Երևան չվերթի ժամանումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

հետախուզվող

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 19-ին` ժամը 21.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 40-ամյա Մերուժան Մ.-ին, որը 2017 թ. հունիսի 28-ից Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: