Անակնկալ չեն նշանակումները, Դուք պաշտոնների հավակնորդներն էիք․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մարտի 20-ին ընդունել է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին:

Նա շնորհավորել է պաշտոնյաներին նոր պաշտոններում նշանակվելու առթիվ և հավելել, որ իմաստ չկա երկու գերատեսչությունների աշխատակազմին ներկայացնել իրենց նոր ղեկավարներին, որովհետև արդեն մեկ անգամ ներկայացրել է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու ժամանակ:

Վարչապետը նաև նշել է, թե վերանշանակման գործում որն է եղել հանգամանքը:

«Ես հստակ արձանագրել եմ եւ տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել ու թաքցնել այն պրոբլեմները, որոնք այսօր առկա են: Դա վստահություն է ներշնչում, որ դուք հետեւողական կլինեք այդ խնդիրները լուծելու համար: Այո, մենք ըստ էության, գույքագրել ենք պրոբլեմների  բավականին մեծ շրջանակ, եւ արձանագրել ենք, որ այդ պրոբլեմների լուծմանն ուղղակի չկա այլընտրանք»,-ասե է վարչապետը: