Կորոնավիրուսի օջախ ՈՒհանն արդեն երկու օր է՝ չունի հիվանդության գրանցված նոր դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

wuhan

Ուհանում՝ կորոնավիրուսի բռնկման օջախ համարվող չինական քաղաքում, արդեն երկրորդ օրն է՝ չի գրանցվել հիվանդության դեպք: 

Չինաստանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 39 նոր դեպք: Հայտնում են, որ վիրուսի նոր օջախները դրսից են:

Նշենք նաև, որ Չինաստանից հետո Իտալիան երկրորդ երկիրն է վարակվածների թվով:

Այս պահի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կա կորորնավիրուսի գրանցված 254.470 դեպք, որից՝ 10.418-ը՝մահվան ելքով: Վերականգնվել է 89.105 մարդ: Այն տարածվել է 183 երկրում:

Հայաստանում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ, Հայաստանում կա կորոնավիրուսով ախտորոշված 136 հիվանդ, բուժվել է 1-ը։

ՌԴ-ում կա կորոնավիրուսի գրանցված 199 դեպք, որից 1-ը՝ մահվան ելքով, վերականգնվել է 9 մարդ: 

Հայաստանին հարևան երկրների վիճակագրությունն այս պահի տվյալներով՝

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 19.644 դեպք, որից 1433-ը մահվան ելքով, վերկանագնվել է 5979 մարդ: Թուրքիայում՝ 359 դեպք, մահացել է 4 մարդ. վերականգնվածներ չկան: Վրաստանում կորոնավիրուսի գրանցված 43 դեպք, որից մեկը վերկանագնվել է, մահվան դեպքեր չկան: Ադրբեջանում 44 հոգի այս պահի տվյալներով ունի կորոնավիրուսային հիվանդություն, որից 1-ն է մահացել, իսկ 10-ը վերականգնվել են:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։