ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ նախատիպային պատվաստանյութ է մշակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

պատվաստանյութ.

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքէջում:

Նախատիպային պատվաստանյութը մշակվել է սեղմ ժամկետում: Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնվելով գրիպի, կարմրուկի և բշտիկավոր ստոմատիտի (բերանաբորբ) հիվանդությունների վիրուսների ռեկոմբինանտ վեկտորների, ինչպես նաև սինթետիկ պատվաստանյութերի տեխնոլոգիաների վրա:

Պատվաստանյութի փորձաքննությունը սովորաբար կատարվում է լաբորատոր կենդանիների` առնետների, մկների վրա:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարկվածների թիվն անցնում է 240 հազարը, մահացել է ավելի քան 10 000 մարդ ապաքինվել է 89 հազարը: