Ադրբեջանական սեգմենտի IP հասցեներից ապատեղեատվություն և խուճապ է տարածվել. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ֆեյս.

Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարաված արտակարգ դրության հետ պայմանավորված համացացնի տարբեր սոցիալական կայքերերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։

Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են Ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։

Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր: