«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

նորք

 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը 1 ժամով հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը։

«Հիվանդանոցում կատարվող բարեկարգման/վերանորոգման աշխատանքների պատճառով այն հոսանքազրկված է 1 ժամով։

Հորդորում ենք պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել և չտարածել կեղծ տեղեկատվություն»,- ասված է գրառման մեջ։