Կյանքից հեռացել է ՖԻԲԱ-յի լեգենդար ղեկավար Բորիսլավ Ստանկովիչը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

բորիս

94 տարեկան հասակում մահացել է ՖԻԲԱ-յի լեգենդար ղեկավարը: Այս մասին հայտնում է sport.ru-ն: Նա կյանքից հեռացել է իր տանը՝ Բելգրադում: 

ՖԻԲԱ-ն Ստանկովիչը ղեկավարել է 1976-2002 թվականներին: Նա առավել հայտնի է նրանով, որ 1989-ին հանել էր Օլիմպիական խաղերին՝ Բասքեթբոլի ազգային ասոցիացիայի խաղացողների մասնակցության արգելքը: Նա նաև 20 տարի մարզչությամբ է զբաղվել: 
1991-ին բասքեթբոլում իր մատուցած ծառայությունների դիմաց ընդգրկվել է բասկետբոլային Փառքի սրահում:

«Վախենում եք բասքեթբոլ նայել, որովհետև այդ խաղը խելացիների համա՞ր է: Հմ, դա այնքան էլ սարսափելի չէ»:

«Որոշ խաղացողներ իրենց ծրագրավորում են պարտության, խելացիները հաղթահարում են ճնշումները: Սա է չեմպիոնի հիմնական որակը»: