Անելու եմ ամենը, որպեսզի ապահովեմ Հայաստանի և Արցախի անվտանգությունը. Էդուարդ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

քաղաքական

Ծառայությունն Ազգային անվտանգության մարմիններում, ծառայությունը հայ ժողովրդին ինձ համար մեծ պատիվ է: Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«Մեծարգո վարչապետ, շնորհակալություն վստահության համար: Ծառայությունն Ազգային անվտանգության մարմիններում, ծառայությունը հայ ժողովրդին ինձ համար մեծ պատիվ է: Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ անելու եմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը: Կապահովեմ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը: Կանեմ այն ամենը, որպեսզի մեր տնտեսությունը կայուն զարգանա: Խնդիրներն Ազգային անվտանգության մարմիններում, իրոք, կան, ինչպես նաև մյուս պետական կառույցներում, և իհարկե, այդ խնդիրներին լուծում կտրվի: Ես հետևողական եմ լինելու այդ խնդիրների կատարման հարցում: Կրկին ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ կանեմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի անվտանգությունը: Շնորհակալություն, պարոն վարչապետ, վստահության համար»,– ասել է նա: