ՀՀ վարչապետը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:  

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Վսեմություն,
Ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում եմ Ձեզ և Ի­րա­նի բա­րե­կամ ժո­ղովր­դին ի­րա­նա­կան Ա­մա­նո­րի՝ Նով­րու­զի կա­պակ­ցութ­յամբ: Թող գա­լիք տա­րին Ի­րա­նի հա­մար լի­նի բո­լոր ո­լորտ­նե­րում ձեռք­բե­րում­ների, խաղաղության և բա­րօ­րութ­յան տա­րի: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամության կապերն ու համագործակցությունն էլ ավելի են ամրապնդվելու ի նպաստ մեր ժողովուրդների առաջընթացի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նութ­յա­ն ու խաղաղության: Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մեզ բոլորիս պատուհասած համաճարակին Աստծո օգնությամբ դիմակայելու և դրա հասցրած վնասներից շուտափույթ ապաքինվելու համար»:

Վարչապետ Փաշինյանի՝ ԻԻՀ նախագահին հղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին գարնանամուտի գեղեցիկ տոնի՝ Նովրուզի կապակցությամբ: Թող այս հի­նա­վուրց տո­նը խա­ղա­ղութ­յուն և բա­րե­կե­ցութ­յուն բե­րի բա­րե­կամ Ի­րա­նին: Հա­մոզ­ված եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րով կկա­րո­ղա­նանք կյան­քի կո­չել Իրան կա­տա­րած իմ այ­ցի ըն­թաց­քում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ները՝ ի շահ մեր եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի:
Մարդկությանը պատուհասած փորձության այս օրերին ցան­կա­նում եմ հայ ժո­ղովր­դի զորակցությունը հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին և առողջություն մաղթել բոլորին: Ցավում եմ, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս տարի Հայաստանը չկարողացավ Նովրուզի օրերին հյուրընկալել մեր բարեկամ իրանցիներին: Սակայն լիահույս եմ, որ հաջորդ տարի մեր դռները կրկին բաց կլինեն Իրանի բոլոր քաղաքացիների համար»: