Այս իրավիճակն անհարկի լարվածություն է ստեղծում. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

Ռուբեն Մելիքյան

Վերջին օրերին անընդհատ հրապարակվում են լրատվամիջոցների, լրագրողների ու սոցցանցերի օգտատերերի բողոքներն առ այն, որ Պարետատունը անհամաչափ է կիրառում Արտակարգ դրության իրավական ռեժիմով իրեն վերապահված հայեցողությունը՝ կայացնելով առանձին հրապարակումներ կամ սոցցանցային գրառումներ հեռացնելու խիստ վիճելի որոշումներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ 

«Այս իրավիճակն անհարկի լարվածություն է ստեղծում՝ վտանգելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների արդյունավետ կառավարումը։

Իրավիճակը օպերատիվ ու ստեղծարար լուծում է պահանջում։ Ըստ այդմ, պարետին առաջարկում եմ ներառական սկզբունքով ձևավորել հանրության շրջանում վստահություն վայելող փորձագետներից կազմված հանձնախումբ, և որևէ լրատվական նյութ հեռացնելու մասին որոշում կայացնել հանձնախմբի եզրակացության հաշվառմամբ», գրել է Ռուբեն Մելիքյանը եւ պատրաստակամություն հայտնել իր առաջարկի մանրամասների քննարկմանը՝ ցանկացած առցանց ձևաչափով։