Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բուժզննում են անցնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

.

Հայաստանի զինված ուժերում մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:

Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ:  Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։