Քննարկման է ներկայացվել ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը. «ՀՀ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

.

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. Ամեն տարի արձանագրվող դեպքերի մեծ ծավալը երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի վրա թողնում է զգալի ազդեցություն:

Տարերային աղետները և արտակարգ իրավիճակները կանխարգելելու, վիճակը վերահսկելու և հետևանքները մեղմելու համար Հայաստանը դեռևս 1998 թ. ընդունել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը:

 Իրավական ակտի 19-րդ հոդվածում ասված է «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ արտակարգ իրավիճակների հետևանքով իր կրած վնասների փոխհատուցում, ինչպես նաև ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգների և իր պաշտպանվածության մասին»:

Օրենքի մեկ այլ՝ կառավարության իրավասություններն ամրագրող 12-րդ հոդվածով սահմանված է, որ վերջինս հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը: Օրենքի այս կարևորագույն դրույթը, որն անհրաժեշտ է դրա կիրարկումն ապահովելու համար, պարզվում է՝ 22 տարիների ընթացքում այդպես էլ չէր մշակվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և միայն այս ամիս է հանրային քննարկման ներկայացրել «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման» կարգը»,- գրում է թերթը: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում