Գնանկումից ի վեր Brent-ը «արժեզրկվել» է 40%-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

բրենթ

Brent ապրանքանիշի նավթն ավարտել է վաճառքը բարելի համար 27,38 դոլարով: Այս մասին հայտնում է РиаНoвости-ն: Մեկ շաբաթ ժամանակահատվածում այն «արժեզրկվել» է 19%-ով, գնանկումից ի վեր` 40%-ով:

Նշենք, որ մարտի 13-ին Brent-ը 33,85 դոլարով ավարտել էր վաճառքը բարելի համար, իսկ մարտի 6-ին վաճառքը կատարվել էր 45,27 դոլարով:

Նավթի գնանկումը սկսվել է մարտի 6-ից՝ ՕՊԵԿ-ի երկրների՝ համաձայնության չգալու պայմաններում: Նրանք չկարողացան համաձայնել նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքի պարամետրերը փոփոխելու և այն երկարաձգելու շուրջ:

Մասնավորապես` Ռուսաստանն առաջարկել է պահպանել ներկայիս պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան առաջարկում է լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: