«Երևան օփենը» միջազգային մրցաշարը կհետաձգվի. Մխիթար Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

օփենը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացրել է հունիսին նախատեսված «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հետաձգման մասին:

«Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, «Երևան օփեն-2020»-ը լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ»,-նշվում է հաղորդագրությունում: