Կորոնավիրուսով վարակման 160 դեպքից 133-ը փոխկապակցված են Էջմիածնի ու արտադրամասի դեպքերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

կորոնա

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ»:

Հայաստանում մարտի 21-ին ժամը 10։00-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակման 160 դեպք է հաստատվել, որից առողջացել է մեկը։ Մեկուսացված է 600-ից ավելի մարդ։ Հանրապետությունում մարտի 16-ից 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 17։00-ն արտակարգ դրություն է սահմանված։