«Ռեալն» ու Ռամոսը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

Սպորտ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և թիմի ավագ Սերխիո Ռամոսը շարունակում են բանակցությունները նոր պայմանագիր կնքելու նպատակով:

Marca-ի տեղեկություններով՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետի և Ռամոսի աշխատավարձի հարցում:

Ավելի վաղ իսպանական պարբերականները տեղեկացրել էին, որ «Ռեալի» ղեկավարությունը Ռամոսի բարձր աշխատավարձի պահանջով կարող է նոր պայմանագիր չառաջարկել 33-ամյա պաշտպանին:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանն Արքայական ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 7 գոլ: