Նեյմարը ՊՍԺ-ին դատի կտա, եթե ակումբը տրանսֆերին չհամաձայնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

Նեյմար

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ամեն գնով վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

Եթե ՊՍԺ-ն հրաժարվի պայմանագրով սահմանված 150 միլիոն եվրո հրաժարագնի դիմաց վաճառել Նեյմարին, ապա բրազիլացին դատի կտա փարիզյան ակումբին: 

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել Նեյմարին:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: Բրազիլացի հարձակվողի տեղափոխությունը ՊՍԺ համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: