Նախագահը Արցախում է. Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Արցախ

Նախագահ Բակո Սահակյանն մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: