Georgian Airways-ն աշխատակիցների 95%-ին անժամկետ, անաշխատավարձ արձակուրդի է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

տարածաշրջան

Georgian Airways-ի գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարությամբ, ավիաընկերությունն աշխատակիցների 95 տոկոսին անժամկետ, անաշխատավարձ արձակուրդի է ուղարկել: Նրա խոսքով, չեղարկված չվերթների պատճառով կազմակերպությունը ֆինանսական ճգնաժամ ունի, այդ պատճառով ավիակազմակերպությունն աշխատակիցներին աշխատավարձ տալու հնարավորություն չունի, այս մասին հայտնում է aliq.ge-ն:

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելնելով, ցավոք սրտի ստիպված ենք աշխատակիցների 95 տոկոսին արձակուրդ ուղարկել: Առավելագույն կերպով կփորձենք հնարավորինս արագ վերադարձնել աշխատանքի մեր մասնագետներին»,- հայտարարել է Բոկերիան մամլո ասուլիսի ընթացքում:

Նա նաև նշել է՝ Georgian Airways-ն այսուհետ կիրականացնի միայն չարտերային չվերթներ՝ առաջարկելով նաև կառավարությանը ցանկացած երկրից չարտերային չվերթներով վերադարձնել Վրաստանի քաղաքացիներին:

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 18-ից Վրաստանը 2 շաբաթով փակել է բոլոր սահմաններն ու արգելել բոլոր օտարերկրացիների մուտքը երկիր: