Արտակարգ դրությամբ՝ հինգ անգամ կրճատվել է ուղևորների քանակը երթուղայիններում և մետրոյում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

երթուղիներ

«Եթե սովորական պայմաններում Երևանի մետրոնպոլիտենը ունենում էր շուրջ 75․000 ուղևորափոխադրում, այս պահին ունենում է շուրջ 15․000»: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Մոտ հինգ անգամ կրճատվել  է ուղևորների քանակը։ Նույն կերպ ավտոբուսներում ՝ նախկինում 70․000 էր , հիմա ՝ 20․000 է։ Միկրոավտոբուսների պարագայում այս պահին 500 միկրոավտոբուս է դուրս գալիս երթուղի»:

Հարությունյանը հավելել է նաև, որ 60-ից բարձր, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող վարորդներն այժմ չեն աշխատում. «Չկա մի տարածք, որտեղ գործող տրանսպորտային միջոցներ չլինեն»։