Տնից դուրս մի՛ եկեք, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա․ Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News  

Բաթոյան

 

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
- տնից դուրս մի՛ եկեք, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա,
- մի՛ հավաքվեք ընկերների կամ հարազատների տանը, ռեստորաններում կամ այլ կենտրոններում,
- մի՛ այցելեք ժամանցի վայրեր։
Խնդրում եմ մի փոքր համբերատար եղեք, ինքնամեկուսացեք և պահպանեք տարածություն միմյանց հետ շփվելիս, հաճախակի լվացվեք և հետևեք միայն պաշտոնական լուրերին։ Նույնը խրախուսեք ձեր մտերիմներին։
Առողջ եղեք»։