Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ղրղստան

Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդքալըյ Աբըլգազիևը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 22-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել»,- ասվում է կորոնավիրուսի կանխարգելման օպերատիվ շտաբի հայտարարության մեջ:  Այն կտևի մինչև մեկ ամիս: 

Նշենք, որ Ղրղզստանում գրանցվել է կորոնավիրուսի գրացված 12 դեպք: 

Ավելի վաղ, մարտի 18-20-ը Ղրղզստանի տեղական մարմինները երեք մարզում արդեն հայտարարել էին արտակարգ դրություն: Այն պայմանավորված էր կորոնավիրուսի գրանցված 12 դեպքով: