Գեղարքունիքի մարզպետը կոչ է անում մեծածախ շուկա այցելելիս կրել դիմակներ ու ձեռնոցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ և այցելուներ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը` կիրակի օրերին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող բացօթյա մեծածախ շուկա կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում`
օգտագործե՛լ ախտահանիչ նյութեր,
կրե՛լ ձեռնոց և դիմակ,

խուսափե՛լ մարդկային կուտակումներից,

պահպանե՛լ սոցիալական հեռավորություն։

Չայցելե՛լ, եթե ունեք՝

ջերմություն,

հազ,

գրիպ։

Խորհուրդ է տրվում այցելել միայն խիստ անհրաժեշտության պարագայում»։