Պելեն կարծում է՝ Ռոնալդուն ժամանակակից լավագույն ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Պելե

  

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեի կարծիքով ժամանակակից լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է։

«Ժամանակակից լավագույն ֆուտբոլիստն ինձ համար Ռոնալդուն է: Նա ամենակայուն խաղացողն է: Իհարկե, պետք չէ մոռանալ նաև Մեսիի մասին: Դժվար է ասել, թե ով է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Զիկոն, Ռոնալդինյոն, Ռոնալդոն, իսկ Եվրոպայում՝ Բեկենբաուերը, Կրույֆը և այլք: Այնուամենայնիվ, պատմության լավագույն ֆուտբոլիստը Պելեն է, որովհետև բոլորին հենց ինձ հետ են համեմատում»,- ասել է Պելեն։

ՖԻՖԱ-ի և France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսին: