Ռուսաստանը սեփական արտադրության թեստերը կմատակարարի 13 երկրներ. նրանց թվում Հայաստանն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

թեստ

Ռուսաստանը 13 երկրի կորոնավիրուսի ավելի քան 100.000 թեստ է տրամադրել: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Թեստերը  ռուսական արտադրության են. ստեղծվել են ձեռնարկություններից մեկում։ 

Դրանք արդեն փոխանցվել են ԵՏՄ անդամ պետություններին, ԱՊՀ երկրներին, ինչպես նաև Իրանին, Մոնղոլիային և Հյուսիսային Կորեային: Մատակարարվող երկրների շարքերը կհամալրեն նաև Եգիպտոսը, Սերբիան ու Վենեսուելան:

Ռուսաստանը կորոնավիրուսի թեստ կմատակարարի նաև Հայաստանին։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ հենց Ռուսաստանի տրամադրած թեստերն են արձանագրել կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքերը Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։