Քոչարյանը մեզ «շան տեղ» չէր դնում, դեռ 2010-ին գիտեր, որ տեղյակ ենք 0038 հրամանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

«Մարտ մեկի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը 24news-ի հետ զրույցում, խոսելով «Մարտի մեկի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ռուս իրավապահների կողմից ձերբակալելու, ապա ազատելու մասին, ասել է, որ ՌԴ իշխանության քայլը անհասկանալի էր։

Սաֆարյանը վստահ է, որ «Մարտի 1-ի» չբացահայտման հարցում շահագրգիռ անձինք կան։ Ըստ փաստաբանի՝ փորձում են թուլացնել Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։

«Վահագն Հարությունյանի ասելիքը շատ կարևոր է։ Կարծում եմ՝ նա սպանությունների հետ կապված կոնկրետ իրազեկվածություն կունենա։ Հարությունյանն ամբողջ քրեական գործի տիրապետողն է և պետք է ասի՝ Աղվան Հովսեփյանի հետ քանի անգամ են հանդիպել Քոչարյանին և ինչ հարցեր են դրվել»,- ասել է Սեդա Սաֆարյանը։ 

Փաստաբանը կարծում է, որ Քոչարյանի մեղքն ավելի քան հիմնավոր է և նրանց ձեռնտու չէ, որպեսզի հրապարակումներ լինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս