Պետք է պատրաստ լինենք ճգնաժամային վիճակի, իշխանության քայլերը օրվա հրամայականին համաչափ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

Կարանտինային ռեժիմը խախտելու համար քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունն անհրաժեշտ էր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն կարող է որոշակի իրավական խնդիրներ առաջացնել։ 

Նրա խոսքով՝ 5 տարի ազատազրկումը բավականին խիստ սանկցիա է անզգույշ  հետևանքների մասին խոսելիս, բայց նկատում է, որ օրենքում պետք է ավելացնել դիտավորության մասը և դրա համար սահանել ավելի խիստ պատիժ։ 

«Կարող են լինել անձինք, որ հանցավոր նպատակով դիտավորությամբ վարակեն մյուսներին։ ԱԺ-ն օրենքում պետք է ավելացնի դիտավորության մասը»,- ասել է Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս