«Բարսելոնա»-ի համար առաջնահերթը Մեսիի հետ նոր պայմանագիրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Լեոնել Մեսսի

Կատալոնական «Բարսելոնա»-ն առաջնահերթ է համարում Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագիր ստորագրելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS -ը: «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն փորձում է հնարավորինս շուտ նոր պայմանագիր ստորագրել արգենտինացու հետ, քանի Մեսիին դուր չեն գալիս ակումբի նոր մարզիչը և թիմի արդյունքները:

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Արգենտինացին կատալոնական ակադեմիայի սան է և ամբողջ կյանքում խաղացել է միայն այդ ակումբում: