Հոկեյի՝ աշխարհի տղամարդկանց առաջնությունը ևս չեղարկվեց կորոնավիրուսի տարածման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

հոկեյ

«ТАСС» գործակալությունը հայտնում է, որ մայիսի 8-ից 24-ը շվեյցարական Ցյուրիխ և Լոզան քաղաքներում կայանալիք Հոկեյի՝ աշխարհի տղամարդկանց առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով: Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 6000 է, 60-ից ավելի հիվանդ մահացել է:

«Աշխարհի առաջնությունը անհնար կլինի հետաձգել մոտակա ամիսներին, եթե նույնիսկ կորոնավիրուսի վտանգը ամբողջովին վերանա: Դա կապված է այն բանի հետ, որ առաջնությանը այդ դեպքում չեն կարողանա մասնակցել Հոկեյի ազգային լիգայի հոկեյիստները, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ում պետք է շարունակվի մրցաշրջանը»,-տեղեկացրել է գործակալությանը ֆեդերացիայի աղբյուրը:

Մյուս կողմից Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազեկը մեկ անգամ չէ, որ նշել է առանց հանդիսականների առաջնության անցկացման անհնարինությունը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս