Խորվաթիայում վերջին 140 տարվա ամենաուժգին երկրաշարժն է եղել. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

e88a\a8=

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին, հայտնում է, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու մարտի 22-ին՝ տեղի ժամանակով 06:24-ին, 5,3 մագնիտուդ ուժով երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը ավերածություններ է առաջացրել փլատակների տակից փրկարարները հանել են 15-ամյա երեխայի դի:

Ըստ աղբյուրի՝ Խորվաթիայում վերջին 140 տարիների ընթացքում երկրաշարժն ամենաուժգինն է եղել:

e8k8a\a8=